Հայ ֆրանսիական համագործակցությունը ամրապնդվել է եւս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից:
Այս կարեւոր նախաձեռնության հեղինակը Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն է, իսկ գաղափարը ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձեւավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական այցով Կապանում գտնվող Սենթ Էթիեն քույր քաղաքի պատվիրակության անդամները,քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորությամբ ՀՀ ում Ֆրանսիայի դեսպանատան մարզպետի աշխատակազմի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,ԱԺ պատգամավորներ,ավագանու եւ Կապանի հանրային ակտիվի այլ անդամներ։

Ֆրանկոֆոն կենտրոնը որը գտնվում է Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ գրադարանի շենքում՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ
հիմնանորոգվել եւ այժմ բոլորովին այլ տեսքով է ներկայանում իր այցելուներին։

Կրթամշակութային կենտրոնը լայն հարթակ է բազմապիսի միջոցառումների
,հանդիպումների Ֆրանսիայի հետ կրթական մշակութային կապերի
հաստատուման համար։
«Մեզ համար կարեւոր էր Կապանում ունենալ նման կենտրոն քանի որ այն ոչ միայն կամրջելու է մեր համայնքը ֆրանսախոս աշխարհի հետ այլեւ մեծապես
նպաստելու է կրթական մշակութային եւ լեզվական փոխանակումներին։
Ավելի քան վստահ եմ որ կենտրոնը իր գործունեությամբ խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումանն ու տարածմանը եւ մեր երեխաները այդ թվում՝ երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ունենալու հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ գրականությանն ու բարձրաճաշակ մշակույթին»,- ելույթի ժամանակ ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:
Ողջունելով ներկաներին Սենթ Էթիենի քաղաքապետն էլ ընդգծեց,որ Հայաստանը եւ հատկապես այս տարածաշրջանը պատմության ու մշակույթների խաչմերուկ են,իսկ ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման արարողությամբ կողմերը վերահաստատում են,որ գիտելիքը բաց մտածողությունն ու երիտասարդությունն են լավագույն պաշտպանները բոլոր մարտահրավերների դեմ։
«Այն փաստը որ հենց այս անունն է ընտրվել այս վայրի համար մեծ պատիվ է
մեր քաղաքի համար եւ վկայում է մեր երկու քաղաքների միջեւ եղած անկեղծ բարեկամության մասին։ Այս քայլում կա ոչ միայն խորհրդանիշ,այլեւ փոխադարձ ճանաչում,փոխադարձ հանձնառություն եւ միասին մի ապագա կառուցելու ցանկություն որտեղ մշակույթը կրթությունը եւ երիտասարդությունը»,-կզբաղեցնեն կենտրոնական տեղ ելույթի իր խոսքում ասաց Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն։



















