ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երեւանից դուրս չգնալ. հայտարարություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում ակարեւոր ուղեւորություններից: 

«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երեւանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաեւ շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երեւանից հարավ, Սեւանա լճից արեւելք եւ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», – ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաեւ հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետեւել տեղական լուրերին:

«ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ», – ասված է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը նաեւ կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից եւ հանրահավաքներից, ինչպես նաեւ իրազեկել ընկերներին եւ ընտանիքներին իրենց անվտանգության մասին: