Նոր միջուկային բլոկի տեղը կա եւ ճիշտ է ընտրված. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը «Արմենպրեսի» փոխանցմամբ, գրում է.

«Հիմա, երբ խոսում ենք նոր միջուկային բլոկ ունենալու անհրաժեշտության մասին՝ թե՛ աշխարհաքաղաքական եւ թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության տեսակետից, մեզ թշնամի երկու երկրների մամուլը հնարածին թեզեր է առաջ քաշում սեյսմակայունության հետ կապված: Որպեսզի հանկարծ թուրքական այս անհեթեթությունը ներքին լսարանում չիրացվի, մեկընդմիշտ փակենք այս էջը՝ իրականությունից մասնագիտական փաստեր ներկայացնելով:

Օրինակ՝ հայկական նոր ատոմակայանը կկառուցվի մի հարթակում, որ արդեն փորձված է նույնիսկ 1988 թ. ավերիչ երկրաշարժով: Դրանից հետո եւ հետագա տարիների ընթացքում ամենատարբեր մասնագիտական ուսումնասիրությունները փաստել են՝ ՀԱԷԿ-ը կառուցվել է ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն` ապացուցվել է ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնական ակտիվ խզվածքի բացակայությունը: Սա ընտրված ամենաճիշտ հարթակն է, որտեղ կկառուցվի նաեւ նոր բլոկը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։