Հիմնադրամի ծախսերի հետ կապված ողջ հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո․ Հայկակ Արշամյան

Հիմնադրամի հարգելի նվիրատուներ,

Այս օրերին տարբեր հարթակներում հանդիպում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք են մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված գումարների ծախսերի հաշվետվողականության վերաբերյալ գրառումներ։

Դրամական ԲՈԼՈՐ միջոցների օգտագործումը համաձայնեցվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ՝ ըստ հումանիտար կարիքների առաջնահերթությունների։

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ միավոր դեղորայքի գնման հրապարակումը կարող է վնասել մեր հավաքական նպատակին։ Վստահեցնում եմ, որ Հիմնադրամի ծախսերի հետ կապված ողջ հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո, ինչպես նաև կհրապարակվի Հիմնադրամի 2020 տարեկան հաշվետվությունում։

Շնորհակալություն վստահության և համագործակցության համար։

www.himnadram.org

PayPal: recipient [email protected]

Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։