Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից. «Շանթ»

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից. «Շանթ»
Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից. «Շանթ»

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից  և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին

Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև  խնամակալության և հոգաբարձության մարմինը և ես սկսեցինք աշխատել երեխաների մոր հետ»,- ասել է նա:

Գորգինյանի խոսքով` իրենց կողմից առաջարկվել է մի քանի տարբերակ՝ մասնավորապես, որ չհրաժարվի իր երեխաներից, նրանք մնան պետության խնամքին, ինքը նրանց տեսակցելու հնարավորություն ունենա, պետությունն էլ իր հերթին կաջակցի, որ ընտանիքի պայմանները բարելավվի, բայց կինը չի համաձայնել:

Նա երեխաներից հրաժարվելու որոշումը նոտարական կարգով վավերացրել է, և երկվորյակներն արդեն օրինական կարգով հանձնվել են պետության խնամքին:

«Երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, կտեղավորվեն մանկատուն, իսկ թե որ մանկատուն կտեղափոխվեն, որոշելու է նախարարությունը»,- նշել է Գորգինյանը: