Կյանքից հեռացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը

Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի…

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Sunday, April 4, 2021

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։

Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին…

Հանգչեք խաղաղությամբ»։

Լրատվական տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Պողոսյանը մահացել է կորոնավիրուսից առաջացած բարդություններից։