Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը․ «ՀԺ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ օրերս կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Գրիգորյանը կրկին առողջական վիճակի պատճառով նիստին չի մասնակցել, եւ ըստ էության, գործի բուն քննություն տեղի չի ունեցել: Սակայն դատարանն իր նախաձեռնությամբ մի ընթացակարգային որոշում է կայացրել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գրիգորյանին պատկանող որոշակի գույք դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Խոսքը մեքենաների, նրա առանձնատանը հայտնաբերված հագուստի, կենցաղային իրերի մասին է. «Դրանց մեջ կա գույք, որ մեղադրական ծավալի մեջ ներառված չէ, մեղադրանքի հետ կապ չունի, եւ ապրանք, որ ժամկետանց է, բայց դատարանը գտավ, որ այս միջանկյալ փուլում կարող է դրանք տնօրինել, հանձնել երրորդ անձի. սա իրավունքի ոչ մի նորմի, ոչ էլ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես նման շեդեւր առաջին անգամ եմ տեսնում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում