«Իմ քայլի» պատգամավոները Արտաշատում հանդիպումներ են ունեցել

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպումներ են ունեցել:

«Այսօր տեղի ունեցավ Լենա Նազարյանի և իմ հրավերով կազմակերպված հերթական մարզային հանդիպումը Արտաշատ քաղաքում, որի ընթացքում լսեցինք քաղաքացիների կարծիքները պատերազմի, խաղաղության օրակարգի տապալման պատճառների, տարածաշրջանի ապագայի, դրանում մեր պետության դերի, անելիքների, մարդկանց սպասումների ու անհանգստությունների մասին», -իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը: