Ընդդիմությունը ներկայացրեց 85 էջանոց հիմնավորումները. իշխանությունը կպատասխանի մեկ շաբաթից

Ընդդիմությունը ներկայացրեց 85 էջանոց հիմնավորումները. իշխանությունը կպատասխանի մեկ շաբաթից
Ընդդիմությունը ներկայացրեց 85 էջանոց հիմնավորումները. իշխանությունը կպատասխանի մեկ շաբաթից

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը տեւել է ավելի քան հինգ ժամ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցակցնելու վերաբերյալ ընդդիմության կողմից ներկայացրած օրակարագը:

Ընդդիմությունը այսօրվա քննարկման էր ներկայացրել 85 էջանոց փաստաթուղթ, որով հիմնավորում էր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, փաստարկներն իշխանական պատվիրակությանն են ներկայացրել 3-4 ժամվա ընթացքում:

Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ հիմնավորումների թվում ընդդիմությունը ներկայարացել է նաեւ ՀՀ ԱԺ 76 պատգամավորների ցանկը, ովքեր խախտելով ՀՀ Սահմանադրությունը զբաղվում են ձեռնարակատիրությամբ:

«Դրանք փաստացի արձանագրումներ են, որը մենք այսօր դրել ենք բանակցությունն սեղանին: Դրանք ներկայացնելուց հետո քննարկում չի եղել: Մեզ ամենայն ուշադրությամբ լսել են, պայմամավորվածություն կա, որ օրակարգային առաջին հարցի վերաբերյալ իշխանական կոալիցիան կներկայանցի իր տեսակետները` մյուս հանդիպմանը, որը կկայանա մեկ շաբաթից, որովհետեւ իշխանական կոալիցիան ժամանակ  խնդրել»,- լրագրողներին ասած Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ իրենք պայմանավորվել են նաեւ, որ հաջորդ հանդիպումը կկայանա ոչ թե սովորականի պես ժամը 12-ին, այլ` ժամը 10-ին:

Իր հերթին իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ հանդիպմանը Կոնգրեսը ներկայացրել է իր փաստարկները, իսկ իրենք «ամենայն մանարամսնությամբ» լսել են այդ փաստարկները:

«Դրանց մի մասը փաստեր են, մի մասը` գնահատականներ: Փաստերի մի մասը մեր կարծիքով` ճշգրիտ չէ ներկայացված, մի մասի հիման վրա ներկայացված գնահատականնները եւս ճշգրիտ չեն: Մենք պատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը ներկայացնել մեր պատասխանը»,- նշեց Հարությունյանը:

© Medialab.am