«Հարսնաքարի» դիմաց քաշքշուկից հետո տեղադրեցին Վահե Ավետյանի հուշաքարը

«Հարսնաքարի» դիմաց քաշքշուկից հետո տեղադրեցին Վահե Ավետյանի հուշաքարը
«Հարսնաքարի» դիմաց քաշքշուկից հետո տեղադրեցին Վահե Ավետյանի հուշաքարը

Քիչ առաջ  «Վահե Ավետյան» հասարակական շարժում նախաձեռնության անդամներն ու մի  խումբ քաղաքացիներ «Հարսնաքարի» դիմաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ քաշքշուկից հետո տեղադրեցին հայոց բանակի սպա Վահե Ավետյանի հուշաքարը՝ «Այս տարածքում դրվելու է… Հարսնաքարում…հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» գրությամբ:
Պարոն Օսիպյանը սկզբում չէր թույլատրում տեղադրել, բայց նախաձեռնության մի քանի անդամներ նրան մի կողմ հրելուց հետո կարողացան տեղադրել հուշաքարը: «Հուշաքարը գետնին գցելով՝ տղամարդը չի դառնում տղամարդ»,- պարոն Օսիպյանին դիմելով ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հետո շարունակեց.
«Այս հանցագործությունը ազգություն չունի, եւ այն ինչ տեղի է ունենում այսօր եւ ամեն օր դատարաններում, ուղղակի ապտակ է մեզ բոլորիս, եթե մենք չհասնենք նրան, որ այս դատը դառնա այս հանցավոր, էլիտար մարդկանց, որոնք իրոք մնում են անպատիժ, պատիժը, մենք պետք է չկարողանանք հանգիստ քնել։ Կոչ եմ անում բոլորին միանալ մեզ, սա հասարակ սպանություն չէ, սա հայկական բանակին ուղղակի ուղղված սպանություն է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/29/260393/