Հրետակոծությունից տուժած համայնքների բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ․ Տավուշի մարզպետ

Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ: Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ», -հավելել է նա՝ կից հրապարակելով շինարարական աշխատանքների մասին վկայող տեսանյութ:

Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ:

Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ:

Posted by Հայկ Չոբանյան – ՀՀ Տավուշի մարզպետ on Sunday, August 2, 2020