ՀՀ ԱԱԾ-ի կողմից Տեղ գյուղում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողները ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ազատ են արձակվել

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, ազատ են արձակվել:

ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր և տրամադրել հումանիտար օգնություն:

Վերջին օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 96 անձ: 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 51 հազար 947 մարդ: