«Մի պահ կանգ առեք, ընդունեք, որ սխալվել եք և կոնկրետ տեղերում կոնկրետ քայլեր իրականացրեք». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եթե գալիս եք սարոյանական «Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է» եզրահանգմանը, ապա ոչ թե քողարկեք կամ շարունակեք այդ սխալը, այլ մի պահ կանգ առեք, ընդունեք, որ սխալվել եք և «կոնկրետ տեղերում կոնկրետ քայլեր իրականացրեք» ։ Սա է իրականության հետ առերեսվելու հրամայականը։

Վաղը կարող է ուշ լինել…

Հ.Գ. Երկու շաբաթով ամենախիստ սահմանափակումներ մտցնելով հնարավոր է լրիվ չկորցնենք։ Դեռ շանս կա տիկնայք և պարոնայք, դեռ շանս կա»։