«Իշխանությունը էրոզիայի է ենթարկում քաղաքական ուժերին». Քաղաքագետ

«Իշխանությունը էրոզիայի է ենթարկում քաղաքական ուժերին». Քաղաքագետ
«Իշխանությունը էրոզիայի է ենթարկում քաղաքական ուժերին». Քաղաքագետ

Ապրիլի 9-ից հետո էլ, եթե իսկապես քաղաքացիական անհնազանդություն լինի, ոչ մի հետեւանք էլ չի լինի: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր «Հայացք» ակումբում` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե Սերժ Սարգսյանը ոչ մի քայլ չձեռնարկի:

Քաղաքագետի ներկայացմամբ` «Հայաստանում շատ երեւույթների վերաբերյալ գնահատականները շատ պատրանքային են, այսինքն` մարդիկ ուզում են Հայաստանում անցկացվեն նորմալ ընտրություններ, բայց մարդիկ չգիտեն` ոնց: Կա համաշխարհային փորձ` թե ինչպես է դա գնացել, բայց մարդկանց մեծ մասը թքած ունի դրանց վրա: Մարդիկ անընդհատ փորձում են ինքնահաստատվել ինչ-որ նոր գաղափարների վրա: Օրինակ` քաղաքացիական անհնազանդությունն ի՞նչ է` ինքնահրկիզում, կամ այլ բան, եթե անգամ հարկեր չվճարեն եւ այլն, ոչ մի հետեւանք չի կարող ունենալ, այդ ամենը փուչիկի պես կպայթի»: Պարոն Բոզոյանի դիտարկմամբ` եթե մենք ուզում ենք հասնել հաջողության, մենք պետք է ունենանք ճանապարհային քարտեզ` ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Ըստ քաղաքագետի՝ վերջին 20 տարիներին հայ հասարակությունը տրադիցիոն մեթոդներով է պայքարում, որը ոչ մի խնդիր էլ չի լուծում. «Պետական մեքենան դա մի հզոր կեղծիքի մեքենա է, եւ եթե մեզանից մեկը կառավարի այդ մեքենան, ավելի շուտ մենք կփոխվենք, քան այդ մեքենան, որովհետեւ այդպիսին է նրա մեխանիզմը: Բայց որպեսզի մենք կարողանանք փոխվել, կամ ջարդենք դրան, նախ քաղաքական բոլոր ուժերը պետք է կոնսոլիդացվեն, ինչպես ժամանակին ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն»: Իսկ այսօր, քաղաքագետի ներկայացմամբ` փոխանակ քաղաքական ուժերը էրոզիայի ենթարկեն իշխանությանը, հակառակ գործընթացն է տեղի ունենում. «Միասնական մեքենա պետք է ստեղծեն ու հակադարձեն պետականին. իրեն առաջարկեն այնպիսի համակարգ, որը չի կրկնի այն, ինչ այսօր կա: Իշխանությունն էլ իդեաներ կգցի` այս կուսակցությունը` լավն է, նա` վատը, ՀԱԿ-ում մարդիկ են ներդրվում, որ ասվի` «Ժառանգությունը» կամ ԲՀԿ-ն վատն է, ստեղ էլ ասում են՝ սրանք են վատը, այս մարդկանց միջոցով իշխանությունը էրոզիայի է ենթարկում քաղաքական ուժերին»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/19/216710/