Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հարազատները ցանկություն են հայտնել հանդիպել Արման Բաբաջանյանի հետ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հարազատները ցանկություն են հայտնել հանդիպել իր հետ։

«Քիչ առաջ հարգարժան Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բոլոր զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել ինձ հետ:

Պայմանավորվեցինք հաջորդ շաբաթ հանդիպել փակ ձևաչափով»,- գրել է պատգամավորը: