Կրակոցներ Նոր Նորքում. Մոլդովական փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր առավոտյան Երևանում կրակոցներ են հնչել: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ  ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է  բիտա: Ըստ աղբյուրի, նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: