ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումը և կոչ անում ուշադրություն դարձնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակին

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ:

«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: