Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհերում։
Եվ այսպես, Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացի ուսանող սովորում է 68 բարձրագույն հաստատությունում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հանրապետությում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը։
Փաստորեն, միայն 1 բուհում սովորում է օտարերկրացիների 41%, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհում»։