Սերժ Սարգսյանը կպատասխանի պատգամավորների հարցերին

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելելու է Ազգային ժողով՝ մասնակցելու 2016-ի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

Նախկին նախագահի մասնակցության մասին պայմանավորվածությունը կայացել է նրա գրասենյակի և Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև նամակագրության արդյունքում։

Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը պատասխանելու է պատգամավորների հարցերին։