«Իմ Շեքսպիրը» մրցույթը` Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ

«Իմ Շեքսպիրը» մրցույթը` Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ
«Իմ Շեքսպիրը» մրցույթը` Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ
Հեղինակ MediaLab

Այս տարի ողջ աշխարհում կազմակերպվում են բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի նվիրված միջոցառումներ: Բրիտանական խորհրդիհայաստանյան մասնաճյուղը ևս անմասն չի մնում և կազմակերպում է «Իմ Շեքսպիրը» մրցույթը:

Մայրաքաղաքի և մարզերի 7 դպրոցի (ԱՅԲ դպրոց, Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոց, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց և Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոց) 56 աշակերտներ կմրցեն Շեքսպիրի մասին իրենց գիտելիքներով:Մրցույթի ընթացքում կհնչեն հարցեր Շեքսպիրի կյանքից և ստեղծագործություններից, ինչպես նաև աշակերտները կներկայացնեն Շեքսպիրի պիեսներիբեմադրությունները`ժամանակակից մեկնաբանմամբ:

Աշակերտներին կգնահատեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԵՊՀ դասախոսև Օքսֆորդի շրջանավարտ Անի Կոջոյանը և Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Հաղթող թիմի մասնակիցները կստանան eReader ներ:

Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ դպրոցների գրադարաններին Բրիտանական խորհուրդը կնվիրիՇեքսպիրի «Համլետ» պիեսի հայերեն թարգմանությունը:

Շեքսպիրի 450-ամյակն ապրիլի 23-ին մեծ շուքով կնշվի Ստրեդֆորդ քաղաքում և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Անգլիացի մեծագույն դրամատուրգի ծննդյան օրը յուրաքանչյուրտարի նշվում է Շեքսպիրի ծննդավայրում: Առաջին անգամ Ստրետֆորդում Շեքսպիրի ծննդյան օրը նշվել է 1824 թվականին և այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս:

Այս տարի ծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար Ստրետֆորդ կժամանեն դերասաններ, արվեստագետներ, շեքսպիրագետներ և դեսպաններ ողջ աշխարհից:

© Medialab.am