Գորիսում ՔՊ-ն պարտության մատնվեց նաև այն նույն խախտումների արդյունքում, որոնցով այդ նույն ՔՊ-ն հաղթեց Տեղի ընտրություններում․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գորիս և Տեղ՝ տարբեր համայնքներ, տարբեր կուսակցություններ ու տարբեր ընտրություններ, բայց նման մեթոդներ․

Գորիսի քաղաքապետարանը «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին և Տեղի համայնքապետարանը Քաղաքացիական պայամանգիր կուսակցության օգտին ճիշտ նույն կերպ են չարաշահել վարչական ռեսուրսը։

Ընդորում, Գորիսում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը «Առուշ Առուշանյան» դաշինքից էր, իսկ Տեղի համայնքապետի պաշտոնակատարը՝ Քաղաքացիական պայամանգրից։ Այսպիսով, Գորիսում ՔՊ-ն պարտության մատնվեց նաև այն նույն խախտումների արդյունքում, որոնցով այդ նույն ՔՊ-ն հաղթեց Տեղի ընտրություններում։

Ընդորում, Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը և Տեղում ՔՊ-ն մի շարք այլ ընտրախախտումներ են արել։ Հիմա հարց․ ո՞րն է լինելու ՔՊ-ի քաղած դասը՝

Ա) պետք է ինստիտուցիոնալ ժողովրդավարություն զարգացնել,

Բ) պետք է դիմել արդյունք տվող ընտրախախտումներին»։