Ուշադրություն. նոր ցիկլոն` տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ցիկլոնի և դրանով պայմանավորված հարավ-արևմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով և կտատանվի հովտային շրջաններում -3…-6, նախալեռնային շրջաններում -4…-8, լեռնային շրջաններում -9…-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաև հետագա 3 օրերին:

Փետրվարի 7-ի երեկոյան ժամերին մինչև փետրվարի 10-ը ժամանակ առ ժամանակ, հանրապետության ողջ տարածքում, 11-ին՝ Տավուշում, Սյունիքում, և Արցախում սպասվում է ձյուն, տեղ-տեղ` մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին`մերկասառույց:

© Medialab.am