«Իմացեք, մենք մի գիշեր կարող ենք գալ,սա վերաբերում է ոչ միայն Հունաստանին». Էրդողան. «Ազատություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, ասել է, որ Անկարան Աթենքի հետ այս պահին որևէ քննարկելու բան չունի:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Նա հայտարարել է, թե «Հունաստանը ստեր է տարածում»: Ըստ Էրդողանի, Աթենքը հասկացել է Թուրքիայի ուղերձը:

«Դա վերաբերում է ոչ միայն Հունաստանին, այլև որևէ երկրի, որը կուզի մեզ անհագստացնել կամ հարձակվել Թուրքիայի վրա: Մեր պատասխանը հստակ է՝ «Իմացեք, մենք մի գիշեր կարող ենք գալ»: Նրանք պետք դա գիտակցեն և հասկանան: Որքան գիտեմ՝ նրանք դա հասկացան»,- ասել է Էրդողանը:

Հունաստանը և մի շարք երկրներ քննադատել են Էրդողանի այդ հայտարարությունը և այն անվանել «հարևանին հասցեագրված սպառնալիք»: