«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող 135 ՀՀ քաղաքացիները հրաժարվում են տեղափոխվել հյուրատներ․ Դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․

«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։

Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։

Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»։