Ադրբեջանում այսօր հետաձգվել է հայ երկու ռազմագերիների շինծու դատավարությունը.Factor

Գանձակ (Գյանջա) քաղաքի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի էր ունենալու ևս երկու հայ ռազմագերիների ապօրինի դատավարությունը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ նախապատրաստական դատական նիստը հետաձգվել է, որի պատճառ է նշվում հայ գերիներին դատարան չբերելը։ Ըստ ադրբեջանական Report-ի՝ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին։

Նշենք, որ հայ երկու ռազմագերիներն են Իշխան Աշոտի Սարգսյանն ու Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը։

Չի հաղորդվում, թե երբ և ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել։

Հիշեցնենք, որ միայն նոյեմբերի 17-ին պարզ դարձավ, որ այս երկու հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը հերթական շինծու քրեական գործն է հարուցել՝ երկրի Քրեական օրենսգրքի 214․2․3 (ահաբեկչություն) հոդվածով։