Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ նրա «հայամետ» հայտարարությունների համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու։  

Ինչպես գրում է  ադրբեջանական APA գործակալությունը, պատճառը Հայաստանում Բելգիայի արտաքին գործերի նախարարի արած հայտարարություններն են։

Լրատվամիջոցը նշում է, որ ավանդաբար Իլհամ Ալիևն ընդունում է Ադրբեջան այցելած այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, սակայն այս անգամ նա չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «նրա պրոհայկական դիրքորոշման և Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունների պատճառով»։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը օգոստոսի 24-ին կայցելի Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։