Արցախի հայությունը բազմիցս ցույց է տվել իր հաստատակամությունը և սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը․Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել՝ ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը: Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթեւ ու ավելի բարդ պայմաններում:

Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ըտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայներին: