Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից

Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից
Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի բաժնի և Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած քննչական և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:

Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ և Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը: Կարդալ ավելին