Քրեական օրենսգքրի 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից. Քոչարյանի փաստաբանը՝ ՍԴ որոշման մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում Սահամանդրական դատարանի որոշման վերաբերյալ կարճ պարզաբանում է ներկայացրել.

«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը ՀԱՏՈՒԿ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Հենց սահմանադրական օրենքի ուժով առանց ԱՄԲՈՂՋ որոշումը նայելու արձանագրվում է, որ 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից։ Կարծում եմ տեխնիկական խնդիրներ չեն եղել Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման եզրափակիչ մասի հրապարակումը արձանագրելուց։

Հետևաբար քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իսկ առկա քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ՝ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ։

Հետևաբար Դատախազությանը պարզապես առաջարկում եմ կարդալ նշյալ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը և վերջ։ Իսկ բոլոր մնացյալ ֆրուստրացիոն հոգեվիճակում գտնվողներին առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԸ և 0 ԴԵՄԸ»։