Արտակարգ դրության օրերին 4 անգամ աճել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի զանգերի թիվը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է թեժ գծի զանգերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես, եթե 2019 թվականի ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թվականի ապրիլի 16-ին՝ 148, կամ եթե 2019 թվականի մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թվականի մարտի 27-ին՝ 197 և այլն։

Թեժ գծի 116 և ‪096-116-100‬ հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից: ‬

Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: ‪096-116-100‬ հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։‬

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: