Եթե քննություն չանենք, մեղավորներին չպատժենք և շարունակենք այս ամենօրյա պետականակործան ղալմաղալը, մենք ոտքի չենք կանգնելու. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեզ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն է պետք, թե ինչ է մեզ հետ կատարվել:

Եթե դա չանենք և դրա արդյունքում դասեր չքաղենք, մեղավորներին պատասխանատվության չենթարկենք ու առանց քննության, առանց ճշմարտությունն իմանալու շարունակենք այս ամենօրյա պետականակործան ղալմաղալը, մենք ոտքի չենք կանգնելու»: