Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է չորս զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։

Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։