Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի հայկական պատվիրակությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Որոշման մեջ նշվում է՝ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ըստ այնմ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն