«Ես կետչուպ քսեցի բերանիս, պառկեցի գետին».Վահրամ Սահակյանն ասել է, որ կատակում էր, իրեն չեն ծեծել

«Ես կետչուպ քսեցի բերանիս, պառկեցի գետին».Վահրամ Սահակյանն ասել է, որ կատակում էր, իրեն չեն ծեծել
«Ես կետչուպ քսեցի բերանիս, պառկեցի գետին».Վահրամ Սահակյանն ասել է, որ կատակում էր, իրեն չեն ծեծել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրող Վահրամ Սահակյանն ասել է, որ օրեր առաջ տարածված այն լուրեր, թե իրեն դաժան ծեծի են ենթարկել, չի համապատախանում իրականությանը, եւ որ ինքը դրանով կատակ է արել:
«Ինձ չեն ծեծել, ես էլ կարող եմ չէ՞ կատակ անել… Ես կետչուպ քսեցի բերանիս, պառկեցի գետին, ընկերուհուս խնդրեցի նկարել, քցեցի սայթ…»,- ըստ yerkir.am կայքի, հայտարարել է Սահակյանը՝ պարզաբանելով ինտերնետում տարածված իր լուսանակրի հայտնվելու ծագումնաբանությունը:
Նա ասել է, որ որ իր կատակը ոչ մի նպատակ էլ չէր հետապնդում, ինքն իրեն գովազդ չէր անում:

 

«Ես գտնվում եմ ծայրահեղ աղքատ վիճակում, ոչ մեկի հովանավորության տակ չեմ… Եթե արել եմ կատակ, ներողություն եմ խնդրում, եթե անհաջող է ստացվել, ներողություն եմ խնդրում, ես հասել եմ այն վիճակին, երբ երկրից պետք է թողնեմ ու գնամ»,- ասել է նա:

«Այս երկրում ապրել չարժի, ես իմ անձնագիրը պատռել եւ նետել եմ ԱԺ-ի վրա, ես ինձ չեմ համարում ՀՀ քաղաքացի»,- ըստ աղբյուրի ասել է Վահրամ Սահակյանը:

© Medialab.am