1 միլիոն 920 հազար եվրոյի պայմանագրեր՝ եռամյա աշխատանքների իրականացման համար

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո:

Ըստ պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է`✅ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին / 765.000 եվրո/, ✅«Խոսրովի անտառ» պետական արգելոցին /480.000 եվրո/, ✅«Դիլիջան» ազգային պարկին /495.000 եվրո/ ,✅ «Արփի լիճ» ազգային պարկին /180.000 եվրո/,որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։

Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից:

CNF-ը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։