Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին, Ֆեյսբուքում գրառում էր արել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 դրամ:

Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ: Արարատ Միրզոյանն արձագանքել էր Սամսոնյանի գրառմանը՝ նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներին խաշի է հրավիրել՝ միաժամանակ հաստատելով, որ շուրջ 290 հազար դրամ է վճարել: Նա նաև նշել էր, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ: 

Աղբյուրը՝ Factor.am