«Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, որն ինձ համար անհասկանալի է». Սերժ Սարգսյանը՝ 44-օրյայի մասին

Այսօր Երևանում կայացած Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել երկրորդ նախագահին:

Բանակի մասին հարցին պատասխանելով Սարգսյանը նշել է.

«Իմ նախագահ եղած ժամանակահատվածում մենք ստացել ենք ահռելի քանակով ռազմատեխնիկա:

Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար:Մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել:

Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, որը ինձ համար անհասկանալի է: Դրանք օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ:Միայն խոսում են,որ զենք,զինամթերք չի եղել»,- ասաց Սերժ Սարգսյանը: