Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը գտնվել է. ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 20-ամյա Նորիկ Բեգունցը, որը հոկտեմբերի 4-ին դուրս էր եկել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի շենքերից մեկի բնակարանից և չէր վերադարձել, գտնվել է:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող Բեգունցը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ ընդունվել է ստացիոնար բուժման: