Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետի կողմնակիցներին ու ընդդիմությանը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը՝ ժողովրդավարությունը պաշտպանության համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա… ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,-ասել է Լե Դրիանը՝ Ուկրաինայի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:

«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: