ՀՀ վարչապետը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարևորել են գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են:

Այդ համատեքստում կարևորվել են գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: