«Կնոջ դերը միշտ գնահատելի է հասարակական կյանքում»․ Վլադիմիր Սիմոնյան

Սիրելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Կնոջ դերը միշտ գնահատելի է հասարակական կյանքում։

Կենդանաբանական այգու սիրելի կանայք, այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ առողջություն, անսահման սեր ու կանացի երջանկություն։ Թող Ձեր հմայքն ու գեղեցկությունը անսպառ լինեն, թող աշխատանքային հաջողությունները մշտապես Ձեզ ուղեկցեն, թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի ու իրականություն դառնան Ձեր երազանքներն ու սպասելիքները։

Օրվա առթիվ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել անմնացորդ ու բարեխիղճ աշխատանքի համար։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյան