«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:
Այդ մասին հայտնում են Դաշինքից։
Հիշեցնենք, որ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները դաշինք են ձևավորել և միասին են մասնակցելու ընտրություններին: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Լևոն Շիրինյանն է, իսկ երրորդում փաստաբան Սեդա Սաֆարյանը: