ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հրաժարվել է մեկնաբանել Wikileaks կայքի վերջին գաղտնազերծումները, որոնց համաձայն, Հայաստանի տարածքով զենք է տեղափոխվել Իրան:
«Ես ձեռնպահ կմնամ այլ երկրի ներքին, գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություն տալուց»,- «Մեդիալաբին» ասաց Արմեն Արզումանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող շուրջ 250 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնցում անդրադարձ կա նաև հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։
© Medialab.am
30.11.2010
No comment. պաշտոնական Երեւանը չի մեկնաբանում Wikileaks-ի գաղտնազերծումները
No comment. պաշտոնական Երեւանը չի մեկնաբանում Wikileaks-ի գաղտնազերծումները