Ռուս խաղաղապահները մեկ ժամից փոքր-ինչ ավելի են մնացել Կութի դիրքերում․ համայնքապետ

Ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով երեկ՝ մայիսի 29-ին, բարձրացել էին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքեր։

Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը Factor.am-ին հայտնեց, որ խաղաղապահները դիրքեր էին բարձրացել երեք-չորս ռուսական մեքենաներով, սակայն չգիտեն, թե ինչի համար էին այնտեղ․

«Սպասում էի, որ դիրքերից կիջնեն, կասեն, թե ինչու են բարձրացել, սակայն գյուղացիներից ասացին, որ մեկ ժամից փոքր-ինչ ավելի են մնացել ու վերադարձել»։ Չիտչյանն ընդգծեց՝ տեղյակ էին, որ ռուս խաղաղապահները գնալու էին Կութ, սակայն պատճառների մասին չգիտեին։