Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը։ Պատասխանները կլինեն առաջիկայում։

Նշենք, որ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում։

‼️Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը…

Gepostet von Alina Nikoghosyan am Sonntag, 31. Mai 2020