«Ոսկե ծիրան». 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը

«Ոսկե ծիրան». 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը
«Ոսկե ծիրան». 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը

Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնային առաջին օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Ապա «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` ներկայացնող Սերգեյ Փարաջանովին` ի պատիվ մեծ արվեստագետի հիշատակին: Բացման ֆիլմի` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ստեղծագործության ցուցադրությանը նախորդեց փառատոնի հատուկ հուշամեդալների հանձնման արարողությունը ֆիլմի ստեղծագործական խմբից երկու կարևորագույն անձանց` ֆիլմի կոմպոզիտոր մաեստրո Տիգրան Մանսուրյանին և ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հուշամդեալները հանձնելու համար բեմում էին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Բացման արարողությունը նշանավորվեց փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկինՓարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ, ինչին ի պատասխան հռչակավոր արվեստագետը ոչ միայն հանդես եկավ երախտիքի խոսքով, այլև արարողության բոլոր հյուրերին անակնկալ մատուցեց` կատարելով հատված կորեական ազգային երգից:

Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան»-ի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am