ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է, որ ՀՔԾ քննիչներն այցելել են ՀՀԿ գրասենյակ։
«Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց Ա.Աշոտյանը։
Քննիչներն այցելել են Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակ եւ Սահմանադրական դատարան՝ քննչական գործողություններ կատարելու։
ՀՔԾ-ից առայժմ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: