«Եթե սահմանադրության հարցով հանրաքվե պիտի արվի, ապա սահմանադրությունը պիտի փոխվի ամբողջությամբ»․ Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանը գրում է․

«Եթե սահմանադրության հարցով հանրաքվե պիտի արվի, ապա սահմանադրությունը պիտի փոխվի ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ: Պիտի նոր սահամանադրություն ընդունվի: Յոթ հոգու աշխատանքից հանելու համար իմաստ չկա այդքան ջանք ու փող ծախսել:

Ընդհանրապես լուրջ բանավեճի հարց է՝ ինչքանո՞վ է նպատակահարմար իբր խորհրդարանական կառավարման քողի տակ Հայաստանում կուսակցապետական կառավարման համակարգի պահպանումը: Էապես պիտի կրճատվի պատգամավորների թիվը:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի առաջնային մանդատ շնորհելու իրավունք ունենա և նախագահին, որը պիտի լինի գործադիրի ղեկավարը, և օրենսդիրին՝ խորհրդարանին, որպեսզի գործադիրն ու օրեսնդիրն իրար հակակշռեն:

Պետք է հրաժարվել դատական քառաստիճան համակարգից»:

https://www.facebook.com/ara.papian.mv/posts/2539352289496555