Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Եվրոպական միության և Ադրբեջանի միջև կարևոր հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի շրջանակներում»,- նշվում է գրառման մեջ։

Եվրահանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել գործողությունները ականազերծմանն աջակցելու ուղղությամբ։

«Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես հաջողության հասնել Բաքվի COP29 համաժողովում»,- եզրափակել է նա։