Բանկերը հնարավորություն ստացան ներել անհուսալի վարկերի գծով տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելու ընթացքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթացքում կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: